Գործնական քերականություն

1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ-ծաղկանոց, հյուր-հյուրանոց, ավազակ-ավազականոց, մեղու-մեղվանոց:

բ) Գոգ-գոգնոց, ձեռ-ձեռնոց, մատ-մատնոց:

զ) Կապել-կապոց, խարտել-խարտոց, սփռել-սփռոց:

դ) Դրամ-դրամանոց, կիլոգրամ-կիլոգրամանոց, մետր-մետրանոց:

ե) Խշշալ-խշշոց, մռնչալ-մռնչոց, զռռալ-զռռոց, ոռնալ-ոռնոց:

2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմի՛ր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Հյուսիս- հյուսիսային

լեզու- լեզվական, լեզվանի

հայր- հայրական, հայրաբար, հայրացու, հայրություն

դրախտ- դրախտային

տոն- տոնական, տոնային

նկարիչ- նկարչություն, նկարչական

մեղ(ք)- մեղավոր

հարս(ն)- հարսնացու, հարսնություն

օտար- օտարական, օտարություն, օտարոտի

բազում- բազմություն, բազմույթ (Մեծ Արջի համաստեղություն) 

բն(ական)- բնույթ, բնական, բնություն

հան(ել)- հանույթ, հանածո

հաս(նել)- հասույթ

դր (դնել)- դրածո, դրույթ,

շահ(ել)- շահույթ

պահ(ել)- պահածո

3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականները պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

4 Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։

Ազատ (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է հնարքների (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ իրավունք է տրվում  (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտքը թեքել, գցել  (շրջել, թավալել, գլորել, գցել): Դասական (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով հնարքների (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու իրավունք (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից կյանք մտան (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական խաղերը (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում տեղ գտավ (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային բաժանումներ (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ

Ծովասուն, ձեռնամարտ – ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ – բևեռամերձ, երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ – ձկնավաճառ, մարդակեր

6 Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ-պատկեր+ազարդ,

բազկաթոռ-բազուկ+աթոռ (ու-ն սղվել է),

ոսկեվառ-ոսկի+ա+վառ (ի+ա= ե)

մաքսանենգ-մաքս+ա+նենգ

կաղնեփայտ-կաղնի+ա+փայտ (ի+ա= ե)

գրկել-գիրկ+ել (ի-ն դարձել է ը)

լեռնաշղթա-լեռն+ա+շղթա

պատուհան-պատ+ու+հան

ամառնամուտ-ամառն+ա+մուտ

մարդամոտ-մարդ+ա+մոտ

ժամացույց- ժամ+ա+ցույց

հողագունդ-հող+ագունդ

ջերմանավ-ջերմ+ա+նավ

սրտապատառ-սիրտ+ա+պատառ (ի-ն դարձել է ը)

ցուցանակ-ցույց+անակ (ույ-ը դարձել է ու)

սիրառատ-սեր+առատ (ե-ն դարձել է ի)

գինեվաճառ-գինի+ա+վաճառ (ի+ա=ե)

գերեվաճառ-գերի+ա+վաճառ (ի+ա=ե)

բարեգութ-բարի+ա+գութ (ի+ա=ե)

մատենագիր- մատյան+ա+գիր (յա-ն դարձել է ե)

լուսամուտ- լույս+ա+մուտ (ույ-ը դարձել է ու):

7 Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկոտանի, զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը երկարավուն էր, գույնն էլ՝ դեղնավուն։

Հայրաբար խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Մտերմաբար հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամաբար եք խոսում:

Հարցը յուրովի լուծեց ու գնաց:

8․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարերի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ տարվա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես նշան չունեցող գյուղեր տեսներ:

Տնային առաջադրանք


Լավ է, երբ մենակ չես

Լավ է , երբ մենակ չես , քանի որ դու ունես ընտանիք ։ Քո ընտանիքը քեզ համար ամեն ինչ է անում ։ Եթե մենակ ես , ոչ մեկը չկա , որ քեզ ուրախացնի , զվարճացնի ։ Երբ դու տխուր ես ոչ մեկը չկա , որ քեզ հանգստացնի ։ Մենք պիտի ուրախ լինենք , որ լավ ընկերներ ունենք ։ Եթե մենք մենակ լինենք , երբեք չենք կարողանա սովորել և միշտ կլինենք անգրագետ ։