Տնային առաջդարնք

Վիրուսների պատմությունից

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:
  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:
  • Ներկայիս էտապում , որպես 2020 2021թթ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:
  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:
  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:
  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել «Վիրուսն ապագայում» ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/:

Հետևյալ ստեղծագործությունների սյուժեում վիրուսային վարակներն ունեն կարևոր նշանակություն.

  • Կոձի Սուձուկի, «Զանգ»
  • Ալբեր Քամյու,  «Ժանտախտը»
  • Կիր Բուլիչյով, «Մանուշակագույն գունդ»
  • Սթիվեն Քինգ, «Դիմակայություն»
  • Մայքլ Քրայտոն, «Շտամ «Անդրոմեդա»»
  • Ռիչարդ Մեթիսոն, «Ես լեգենդ եմ»

՝Вирусы, едва не уничтожившие человечество: топ-6 самых опасных эпидемий в истории

Առաջադրանք 2

Երևանյան կամուրջներ, վերգետնյա անցումներ

Այս առաջադրանքը կատարում եք , ուսումնասիրելով այն վայրը , որտեղ ապրում եք, գտնում եք ձեր տանը ամենամոտ գտնվող կամուրջներ, վերգետնյա անցումներ, պատմում, դրանց պատմությունը, հարցազրույցներ անցորդներից, խոսում կարևորության, թերությունների մասին:

f547522949a11b_547522949a152.thumb

Երևանյան կամուրջներ, վերգետնյա անցումներ

Ռիչարդ Բախ <<Կամուրջ հավերժության վրայով>>      Իսկ հետո մենք կքայլենք…եւ մենք լցված կլինենք ապագայով եւ անցյալով եւ մենք իրար կսիրենք այնպես, ինչպես ոչ ոք երբեք ոչ մեկին չի սիրել…Մենք հիմա չենք կարող հանդիպել…Ես չգիտեմ ինչու… Բայց մի օր մեր հարցերին կտրվեն պատասխաններ եւ մենք կհայտնվենք մի բանում, որն այնքան պայծառ է… Եւ հիշի՛ր՝ ամեն քայլ, որ ես անում եմ, ինձ մոտեցնում է քեզ, ես անցնում եմ կամուրջը, որը պետք է հատեմ, որ գտնեմ քեզ

Նախագծի իրականացման ժամանակահատված`  շուրջտարյա

Մասնակիցներ` Միջին դպրոցի սովորողներ

38919_457398230198_542320198_6756417_5803077_n1

Նպատակ

  • երևանյան հին ու նոր կամուրջների, վերգետնյա անցումների ուսումնասիրություն.
  • հետազոտական աշխատանքի իրականացում
  • կամուրջների, վերնանցումների տարածքում տիրող խնդիրների վերհանում
  • կամուրջների, վերգետնյա անցումների կիրառելիութուն

Նախապատրաստական աշխատանք

  • հրապարակված թեմայով ուսումնասիրություն.
  • հետազոտական աշխատանքների հրապարակում սովորողների բլոգում

Ընթացքը

  • Բոլոր ժամանականերում կամրջաշինությունը նեղ կապվում է հասարակության զարգացման պատմության հետ և արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի տեխնիկայի մակարդակը, տնտեսական հարաբերությունները , մարդկանց գեղագիտական հայացքները:
  • Հնագույն շրջանի կամուրջները ընկալվում են որպես թանգարանային նմուշներ, քաղաքակրթության զարգացման վկաներ:
  • հեծանվաերթ դեպի ընտրված կամուրջներ. հեծանվային երթուղու ուսումնասիրություն
  • կամուրջների, վերնանցումների տարածքում տիրող խնդիրների վերհանում,
  • դրանց կարգավորման առաջարկներ. գործնական աշխատանք
  • արդյունքների լուսաբանում