Տնային առաջադրանք

Պարապմունք 32
Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար <<-1>> մինուս մեկ<<-2>>մինուս երկու.. :

O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1,7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են <<պլյուս>> նշանով. +1, +7, +9.5: +1=1, +7=7 :

 Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5): Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:

1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։

Այն ուղիղ գիծը,որը ունի հաշվարկման սկիզբ,միավոր հատված,ուղություն կոչվոմ է կորդինատային առանցք։

2. Ի՞նչ է կետի կոորդինատը։
Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկիզբը։
O

4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝

ա) կոորդինատների սկզբից աջ, բացասական թվեր
բ) կոորդինատների սկզբից ձախ։
դրական թվեր

5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։
A կետը ունի -7 կոորդինատ,
B կետը ունի +8 կոորդինատ,
C կետը ունի -4 կոորդինատ,
D կետը ունի +21 կոորդինատ,
E կետը ունի -50 կոորդինատ,
F կետը ունի -100 կոորդինատ:

6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,
+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական

ուղղությամբ։
-5

գ) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր, նշի՛ր կետերին համապատասխան կոորդինատները

7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:

8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
Ոչ, որովհետև դրական թվերը չունեն ամենամեծ թիվ, իսկ բացասական թվերը դրականների հակառակն են:

9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։
-1

10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։
-10 ամենա մեծ
-99 ամենա փոքր